Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 223.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 223.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 169.29-րդ հոդվածով, 189-րդ հոդվածի 3-6-րդ մասերով և 189.17-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետը՝ սույն օրենսգրքի 169.29-րդ հոդվածով և 189-րդ հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների գործակալության պետը՝ սույն օրենսգրքի 189.17-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով։

3)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները քննում են ուղղիչ հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում, վարչական տույժեր նշանակում է քրեակատարողական հիմնարկի պետը:

(223.1-ին հոդվածը խմբ. 11.05.92, լրաց. 16.12.05 ՀՕ-14-Ն, խմբ. 10.04.08 ՀՕ-35-Ն, փոփ. 09.02.12 ՀՕ-11-Ն, լրաց. 18.05.15 ՀՕ-50-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-225-Ն, 16.12.16 ՀՕ-35-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-49-Ն, 03.06.21 ՀՕ-252-Ն, փոփ., խմբ. 10.12.21 ՀՕ-395-Ն)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-191-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։