ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 56.1. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգը խախտելը
Հոդված 56.1. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգը խախտելը
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օգտագործման տրամադրելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(56.1-ին հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)