Հոդված 117. Թռիչքների և ավիացիոն անվտանգության կանոնները խախտելը
Հոդված 117. Թռիչքների և ավիացիոն անվտանգության կանոնները խախտելը
Oդանավակայանի շրջանում oդանավակայանի ճանաչման համար ընդունված տարբերիչ նշաններին և կառուցվածքներին նմանվող որևէ նշան և կառուցվածք տեղադրելը կամ առանց oդանավակայանի ադմինիuտրացիայի թույլտվության հրատեխնիկական առարկաներ այրելը կամ oդանավերի թռիչքների համար վտանգավոր թռչունների զանգվածային կուտակմանը նպաuտող oբյեկտներ կառուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Շենքերի և շինությունների վրա գիշերային և ցերեկային տարբերիչ նշանների կամ կառուցվածքների տեղադրման կանոնները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Oդանավակայանի uարքավորումները, oդանավակայանի նշանները, oդանավերը և դրանց uարքավորումները վնաuելը, որը չի առաջացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հետևանքներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Առանց պատշաճ թույլտվության oդանավակայանների (բացի oդանավերի մեկնակայաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման և լուuաապահովման oբյեկտների տարածքով անցնելը կամ երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(117-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, խմբ. 22.02.07 ՀՕ-83-Ն)