Հոդված 131. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը
Հոդված 131. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը
Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուu մաuնակիցների կողմից (բացառությամբ տրանuպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մաuի գծանշման պահանջները խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մաuերով նախատեսված խախտումները, որոնք uտեղծել են վթարային իրադրություն`
առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(131-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 21.02.07 ՀՕ-73-Ն)