Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-01-09։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 124.5. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում օրինականության կոպիտ խախտումները

գործել է մինչև 2009-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 124.5. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում օրինականության կոպիտ խախտումները

Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից լուuացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուuացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամանակով:

Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից լուuացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է երթևեկության սահմանված արագության գերազանցմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:

Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամանակով:

Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի կողմից լուuացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը կամ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` երեք տարի ժամանակով:

(124.5 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։