ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 25 · ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 304. Նախազգուշացում անելու մասին որոշումը կատարելու կարգը
Հոդված 304. Նախազգուշացում անելու մասին որոշումը կատարելու կարգը
Նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար է ածում որոշումը կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) գործի քննությունն ավարտելուց հետո որոշումը հայտարարելու միջոցով:
Նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը խախտողի բացակայությամբ կայացնելու դեպքում սույն օրենսգրքի 283 հոդվածով նախատեսված կարգով նրան հանձնվում է որոշման պատճենը:
Սույն օրենսգրքի 123-131 հոդվածներով նախատեսված խախտումների կատարման տեղում նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու դեպքում այն ձևակերպվում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կողմից սահմանված եղանակով: