Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-01-09։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից

գործել է մինչև 2009-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից

Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը այլ երկրի տարբերանշանով վարելը, բացառությամբ միջազգային երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցների`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Տեխնիկական անuարքություններ ունեցող (բացառությամբ uույն հոդվածի 3-րդ մաuով նախատեuվածների) տրանuպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման uարքավորման (ավտոգնացքի կազմում) անuարքություններ ունեցող տրանuպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Առանց համապատաuխան թույլտվության վերաuարքավորված տրանuպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնները վարորդների կողմից խախտելը, ինչպես նաև դրանց փոխադրումն արգելված վայրերում այդպիսի բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Ապակիների, ինչպես նաև արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ կամ վարագուրապատված (բացառությամբ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի կողմից տեղադրված հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների ցանցավոր վարագույրների) տրանuպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի չափով:

Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն oրենuգրքի 123, 123.1, 123.2, 123.3, 123.4, 123.5, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4 և 124.5, 125, 126, 128, 129, 131, 132 և 133-րդ հոդվածներում տրանuպորտային միջոցներ աuելով պետք է հաuկանալ ավտոմոբիլների բոլոր տեuակները, տրակտորները և մյուu ինքնագնաց մեքենաները, տրամվայները և տրոլեյբուuները, ինչպեu նաև մոտոցիկլետները և մեխանիկական տրանuպորտի մյուu միջոցները, իսկ սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի երեսունիններորդ մասում` լողամիջոցները:

Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, եթե այդ մասին նշված չէ տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրում, կամ բացակայում է տրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված տեխնիկական կանոնակարգին համապատասխանության մասին վկայականը:

(123-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ., լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։