Հոդված 170.7. Ակցիզային դրոշմանիշներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը
Հոդված 170.7. Ակցիզային դրոշմանիշներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը
Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշներն օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Նույն արարքը, եթե օտարված դրոշմանիշների քանակը կազմում է հիսունից մինչև հազար հատ`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում երկու հարյուր հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
(170.7 հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն)