Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-06-30։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 40 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸ, ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 198. Բնօգտագործման վճար վճարողները

գործել է մինչև 2018-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 198. Բնօգտագործման վճար վճարողները

1. Բնօգտագործման վճար վճարող են համարվում Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող՝ սույն հոդվածում նշված կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝

1) մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային ռեսուրսների (գետեր, լճեր) ջրօգտագործողները.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ստորերկրյա (խորքային ոչ ճնշումային ու ճնշումային` արտեզյան և ամենամյա վերականգնվող) քաղցրահամ և թերմալ ջրային ռեսուրսներ արդյունահանողները.

3) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանում իրականացնող ընդերքօգտագործողները (այդ թվում՝ արտադրված ածխաթթու գազի համար).

4) աղի արդյունահանման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում աղի արդյունահանում իրականացնող ընդերքօգտագործողները.

5) պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանում իրականացնող ընդերքօգտագործողները.

6) կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարներն օգտագործողները.

7) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի վճարողները:

2. Ռոյալթի վճարողներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և մետաղի խտանյութ (այսուհետ սույն բաժնում՝ խտանյութ) կամ ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները.

2) Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և այդ հանքավայրերից արդյունահանված մետաղական օգտակար հանածոներից առանց խտանյութի ստացման ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները.

3) ընդերքօգտագործման թափոններից և (կամ) հանքաքարից մետաղի խտանյութ և (կամ) ձուլվածք կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալուց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։