Հոդված 443. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը
Հոդված 443. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը
1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում՝
1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.
2) դիմում-բողոքը բավարարելու մասին.
3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.
4) դիմում-բողոքը մերժելու մասին.
5) վերստուգում անցկացնելու մասին:
2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:
3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: Ընդունված որոշումը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումը կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը ուղարկվում է դիմում-բողոք բերած անձի հաշվառման վայրի հարկային մարմին՝ հարկ վճարողի հարկային գործում ընդհանուր սահմանված կարգով պահպանելու նպատակով:
4. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով՝ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան: