Հոդված 358.1. Ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառումը
Հոդված 358.1. Ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառումը
1. ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների տեղաշարժի նկատմամբ հսկողության իրականացման համար կիրառվում են ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքեր:
2. Ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերը կիրառվում են այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքի ձեռքբերման գինը (արժեքը), ըստ հաշվարկային փաստաթղթերի հանրագումարի, գերազանցում է 10 միլիոն դրամը:
3. Հարկային մարմինը սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերը հարկ վճարողներին տրամադրում է անվճար՝ վերադարձման պայմանով: Ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի տրամադրման և վերադարձման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(358.1-ին հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)