ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸԳլուխ 63 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 309. Հարկ վճարողների իրազեկման այլ գործառույթները
Հոդված 309. Հարկ վճարողների իրազեկման այլ գործառույթները
1. Հարկային մարմինը հարկ վճարողներին իրազեկման նպատակով իրականացնում է ծանուցման, հիշեցման, տեղեկատվական նյութերի տրամադրման, տեղեկատվական և ուսումնական միջոցառումների անցկացման գործառույթներ:
2. Սույն հոդվածում նշված իրազեկման գործառույթների իրականացման կարգը սահմանում է հարկային մարմինը: