ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 15 · ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 80. Ավելացված արժեքի հարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին
Հոդված 80. Ավելացված արժեքի հարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին
1. ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները մուտքագրվում են միասնական հաշվին Օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում՝ նույն մասով սահմանված կարգով ու ժամկետներում, իսկ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում՝ Օրենսգրքի հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում:
2. Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված ԱԱՀ-ի գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:
(80-րդ հոդվածը փոփ. 26.05.21 ՀՕ-244-Ն, խմբ. 01.03.23 ՀՕ-101-Ն)
(26.05.21 ՀՕ-244-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)