Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-01-ից մինչև 2025-04-06։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-04-06-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸԳլուխ 3 · ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 8. Հարկման համակարգերը

գործել է մինչև 2025-04-06ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8. Հարկման համակարգերը

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր:

2. Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով:

3. Հարկման հատուկ համակարգերից՝

1) շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող շրջանառության հարկով, իսկ անհատ ձեռնարկատերերը` շահութահարկով և ԱԱՀ-ին փոխարինող շրջանառության հարկով.

2) (կետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

3) միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են մասնավորապես ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով, ինչպես նաև շրջանառության հարկով հարկումից:

4. Հարկման հատուկ համակարգերում գործող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար Օրենսգրքի՝ հարկման հատուկ համակարգերին վերաբերող բաժնով կարգավորվող հարաբերությունների մասով Օրենսգրքով սահմանված այլ հարկերը և վճարները (որոնց շրջանառության հարկը չի փոխարինում, կամ որոնցից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում) հաշվարկվում ու վճարվում են Օրենսգրքի՝ համապատասխան հարկին կամ վճարին վերաբերող բաժիններով սահմանված կարգով, եթե Օրենսգրքի՝ հարկման հատուկ համակարգերին վերաբերող համապատասխան գլուխներով այդ հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման մասով առանձնահատկություններ սահմանված չեն:

(8-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ., խմբ. 25.06.19 ՀՕ-68-Ն, փոփ. 12.06.24 ՀՕ-285-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(12.06.24 ՀՕ-285-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։