Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-01-ից մինչև 2025-04-06։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-04-06-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 49 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 238. Անշարժ գույքի կադաստրային գնահատումը

գործել է մինչև 2025-04-06ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 238. Անշարժ գույքի կադաստրային գնահատումը

1. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին և Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածին համապատասխան, տվյալ հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա (այդ թվում` համայնքների ղեկավարների` հողամասերի և շինությունների ընթացիկ հաշվառման վերաբերյալ տրամադրած) տվյալների հիման վրա`

1) առաջին կադաստրային գնահատությունն իրականացնում է 2020 թվականին, որի տվյալները հիմք են ընդունվում հետագա հարկային երեք տարիների հարկման բազան որոշելու համար.

2) հետագա կադաստրային գնահատություններն իրականացնում է Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պարբերականությամբ:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներից` Օրենսգրքի սույն բաժինն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված (բացառությամբ ֆիզիկական անձանց համապարփակ իրավահաջորդության կարգով անցած), ինչպես նաև 2020 թվականի գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին և Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածին համապատասխան, և Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում տեղեկությունները ներկայացվում են հաշվառող մարմին:

3. 2021 թվականի անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, ըստ անշարժ գույքի սեփականատերերի, Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, դրանց ներկայացման համար Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնում է հարկ վճարողներին հաշվառող մարմիններ:

(238-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 25.06.20 ՀՕ-332-Ն)

Հավելված 1

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 19.11.19 ՀՕ-225-Ն)

Հավելված 2

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

2) Գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվարկային զուտ եկամուտը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԶԵհ= Մգհ x Գզե

որտեղ`

Մգհ-ն` գյուղատնտեսական նշանակության հողի մակերեսն է` արտահայտված հեկտարներով,

Գզե-ն` գյուղատնտեսական նշանակության համապատասխան հողատեսքի, համապատասխան հողագնահատման շրջանի, համապատասխան գնահատման խմբի հաշվարկային զուտ եկամուտն է` մեկ հեկտարի հաշվարկով:

Գյուղատնտեսական նշանակության համապատասխան հողատեսքի, համապատասխան հողագնահատման շրջանի, համապատասխան գնահատման խմբի հաշվարկային զուտ եկամուտը սահմանում է Կառավարությունը:

(238-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 19.11.19 ՀՕ-225-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։