Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-26-ից մինչև 2026-07-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸԳլուխ 8 · ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 42. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտումը

գործել է մինչև 2026-07-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 42. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտումը

1. Օրենսգրքի կիրառության նպատակով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքը ճշգրտվում է հետևյալ դեպքերում.

1) գործարքի առարկա համարվող ապրանքը ենթակա է վերադարձման` ամբողջությամբ կամ մասնակի.

1.1)

2) գործարքի առարկան հանրային կամ կոմունալ ծառայություն է, և գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով նախատեսված է, որ այդ ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո կարող է ճշգրտվել.

3) (կետն ուժը կորցրել է 06.05.26 ՀՕ-234-Ն)

4) գործարքի առարկա համարվող ապրանքները մատակարարվել են ավելի, քան սահմանված է եղել հաշվարկային փաստաթղթով, և գնորդի կողմից ավելի մատակարարված ապրանքներն ընդունվել են.

5) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման այն գործարքների դեպքում, երբ կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների ծավալը գործարքի ավարտին ավելի կամ պակաս է սկզբնապես դուրս գրված համապատասխան հաշվարկային փաստաթղթով նախատեսված ծավալից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

ա. աշխատանքները կամ ծառայություններն արդեն իսկ (փաստացի) կատարվել կամ մատուցվել են գործարքի իրական պայմաններին համապատասխանող՝ դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված պայմաններով,

բ. աշխատանքի կամ ծառայության բովանդակությունն այնպիսին է, որ աշխատանքի կամ ծառայության արդյունքի հետ հանձնումը հնարավոր չէ:

Դուրս գրված այն հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի մասով, որի դուրսգրման օրը ներառող հարկային տարվանից անցել է երեք հարկային տարի, չի կարող դուրս գրվել համապատասխանաբար ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ վավերագիր:

2. Ճշգրտված գործարքը դրա կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ, առաջացնում է միայն այն մասով, որը մնում է գործարքի ճշգրտման արդյունքում:

3. Ճշգրտված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը շարունակում է համարվել վավեր փաստաթուղթ, սակայն ճշգրտված գործարքի մասով ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը կամ ծառայություն մատուցողը Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով դուրս է գրում նաև Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:

4. Գործարքի ճշգրտման դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողների) պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքները՝

1) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթղթի դուրս գրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.

2) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում ավելանում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.

3) այլ հարկերի և բնօգտագործման վճարի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում:

5. Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել ճշգրտման կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում:

6. Եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտման՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերն առկա չեն, սակայն ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կատարել է գործարքի ճշգրտում (դուրս է գրել ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ), ապա գործարքի ճշգրտումը հաշվի չի առնվում:

7.

(42-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, լրաց., խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն, խմբ., փոփ. 06.05.26 ՀՕ-234-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 04.03.26 ՀՕ-83-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

(04.03.26 ՀՕ-83-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 06.05.26 ՀՕ-234-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

(06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։