ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸԳլուխ 78 · ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ՀԱՆԵԼԸ
Հոդված 429. Գույքի արգելանքը
Հոդված 429. Գույքի արգելանքը
1. Գույքի արգելանքը չվճարված հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակմանն ուղղված՝ հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Գույքի արգելանքը կիրառվում է հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի (այսուհետ սույն բաժնի իմաստով՝ գույք) տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի՝ հարկային պարտավորությունների չափով սահմանափակման միջոցով:
(429-րդ հոդվածը խմբ. 28.02.24 ՀՕ-104-Ն)
(28.02.24 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)