Հոդված 431. Գույքի արգելանքի կիրառման ընթացակարգը
Հոդված 431. Գույքի արգելանքի կիրառման ընթացակարգը
1. Օրենսգրքի 398-րդ հոդվածով սահմանված դեպքերում չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշման մեջ նշվում են որոշում կայացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, տարին, ամիսը, ամսաթիվը, հարկ վճարողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, կազմակերպության դեպքում՝ լրիվ անվանումը, հարկ վճարողի ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում, չկատարված հարկային պարտավորության չափը և որոշում կայացնելու իրավական հիմքերը:
2. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն)
8. Արգելանք դնելու մասին որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
9. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն)
10. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն)
11. Չվճարված հարկային պարտավորության գումարը 2 միլիոն և ավելի կազմելու դեպքում կիրառված գույքի արգելանքի դեպքում առկա հարկային պարտավորության ոչ պակաս, քան 20 տոկոսը մարելու և Օրենսգրքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարկային մարմնի ղեկավարը, հարկ վճարողի դիմումի համաձայն, հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը փոխարինում է հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև ինն ամիս ժամկետով: Գույքի արգելանքի միջոցն Օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ հանձնարարագրի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Հանձնարարագիրը հրապարակվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է հարկ վճարողին:
11.1. Եթե հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը Օրենսգրքով սահմանված կարգով փոխարինվում է հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով, և այդ ապահովման միջոցով ապահովված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման նպատակով հարուցված է կատարողական վարույթ, ապա հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով միջնորդություն է ներկայացնում այդ կատարողական վարույթն ավարտելու մասին՝ պայմանով, որ հարկ վճարողը նախապես հատուցում է նման միջնորդության հետևանքով ծագող՝ կատարողական վճարների գծով պահանջատիրոջ ծախսերը:
12. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն)
13. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումը և չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)՝ չկատարված պարտավորությունները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարելու նպատակով: Հարկային մարմինը Ծառայություն է ներկայացնում հարկ վճարողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, կազմակերպության դեպքում՝ լրիվ անվանումը, հարկ վճարողի ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում, արգելադրված գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների չափի կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվություն: Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ հարկային մարմնի կիրառած արգելանքի որոշումը Ծառայություն է ներկայացվում անբողոքարկելի դարձած ստուգման կամ այլ վարչական ակտերի հետ միաժամանակ: Հարկային մարմնի և Ծառայության միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման կարգը և ձևաչափը հաստատվում են Կառավարության որոշմամբ:
(431-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն, լրաց. 11.04.24 ՀՕ-209-Ն, խմբ., փոփ., լրաց. 28.02.24 ՀՕ-104-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(28.02.24 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)