Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 22. ․1. Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 22․1. Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ

(վերնագիրը խմբ. 16.12.21 ՀՕ-424-Ն)

1. Համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) (կետն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-146-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-146-Ն)

3) մաքսային ծառայության պաշտոնի՝ սույն օրենքի 8.3-րդ հոդվածով սահմանված կարգով չնշանակվելը․

4) (կետն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-146-Ն)

5) հաստիքների կրճատումը։

2. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-146-Ն)

3. Մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական մարմնի վերակազմակերպումը, եթե այն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ, կամ գործունեության դադարեցումը։

4. Մաքսային ծառայողները մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին և վերապատրաստմանը մասնակցելու դեպքում դասընթացին մասնակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց աշխատատեղը և հիմնական աշխատավարձը։

(22.1-ին հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն, լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն, խմբ. 16.12.21 ՀՕ-424-Ն, փոփ. 16.04.26 ՀՕ-146-Ն)

(16.12.21 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 23. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ հիմնական ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-18-Ն)

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, մաքսային ծառայողների հիմնական իրավունքներն են`

1) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

2) ծառայողական պարտականությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանալ տեղեկություններ և փաստաթղթեր.

3) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

4) մաքսային ծառայության գծով առաջխաղացման և վարձատրության չափերի մեծացման` հաշվի առնելով ծառայած տարիները, ծառայության արդյունքները և վերապատրաստման մակարդակը.

5) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

6) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պահպանման համար հատկացված միջոցների հաշվին վերապատրաստվել.

7) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

8) պահանջել Կառավարության սահմանած կարգով ծառայողական քննության անցկացում` իր պատիվը և արժանապատվությունը վարկաբեկող տեղեկությունները, իր կարծիքով անհիմն մեղադրանքները հերքելու և վերացնելու նպատակով.

9) օգտագործել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ինչպես նաև զենք` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

10) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

11) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(23-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-178-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն, փոփ. 13.11.25 ՀՕ-371-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 24. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ հիմնական ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-18-Ն)

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, մաքսային ծառայողների հիմնական պարտականություններն են`

1) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

4) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

5) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

6) (կետն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-169-Ն)

6.1) մաքսանենգության և օրենքով նախատեսված դեպքերում մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով իրականացնել դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Կառավարությունը.

7) մասնակցել կոմիտեի ղեկավարի հաստատած ծրագրով անցկացվող ուսումնավարժական հավաքներին, մրցույթներին և այլ ծառայողական միջոցառումներին:

8) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

9) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(24-րդ հոդվածը փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, 01.03.18 ՀՕ-137-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-169-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.06.22 ՀՕ-169-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։