Հոդված 17. Հարկային ծառայության պաշտոնի նկարագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները
Հոդված 17. Հարկային ծառայության պաշտոնի նկարագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)
1. Հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն:
2. Հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.
1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ:
2) հարկային ծառայության գլխավոր պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.
3) հարկային ծառայության առաջատար պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
4) հարկային ծառայության կրտսեր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:
(17-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)