Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 39. Հարկային ծառայողի պարտականությունները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 39. Հարկային ծառայողի պարտականությունները

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, հարկային ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) իր իրավասությունների սահմաններում հարկային մարմնի լիազորությունների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկումը, ինչպես նաև սահմանված կարգով հաշվարկված գումարների վճարման առաջադրումը.

3) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

4) (կետն ուժը կորցրել է 03.10.23 ՀՕ-309-Ն)

4.1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով գաղտնի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելը.

5) պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

6) հարկ վճարողների, նրանց ներկայացուցիչների և հարկային հարաբերությունների այլ մասնակիցների նկատմամբ պատասխանատու և ուշադիր վերաբերմունքի ցուցաբերումը.

7) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

8) հարկային ծառայության գործառույթների և հարկային ծառայողի վարքագծի կանոնների պահանջներով խստագույնս առաջնորդվելը.

9) (կետն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-296-Ն)

(39-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն, 21.12.17 ՀՕ-276-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-17-Ն, խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-168-Ն, փոփ. 03.10.23 ՀՕ-309-Ն)

(09.06.22 ՀՕ-168-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։