Հոդված 23.1. Հարկային ծառայության պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումները և աստիճանները
Հոդված 23.1. Հարկային ծառայության պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումները և աստիճանները
(վերնագիրը լրաց. 23.03.18 ՀՕ-262-Ն)
1. Հարկային մարմնի ղեկավարի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի կոչումն ու աստիճանն են:
2. Հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կամ հարկային ծառայության գեներալ-մայորի կոչումն ու աստիճանն են:
3. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի հարկային ծառայող վարչության պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության գնդապետի կոչումն ու աստիճանն են:
4. Հարկային ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության փոխգնդապետի կոչումն ու աստիճանն են:
5. Հարկային ծառայության առաջատար պաշտոններից հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, ավագ հետաքննիչի, պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության մայորի կոչումն ու աստիճանն են:
6. Հարկային ծառայության առաջատար մյուս պաշտոններից հարկային մարմնի ավագ օպերլիազորի, քննիչի, հետաքննիչի, տարածքային բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար հարկային ծառայության առաջին դասի խորհրդականի կամ հարկային ծառայության կապիտանի կոչումն ու աստիճանն են:
7. Հարկային ծառայության հարկային մարմնի օպերլիազորի, տարածքային բաժնի ավագ օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն ու աստիճանն են:
8. Հարկային ծառայության կրտսեր մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն ու աստիճանն են:
(23.1-ին հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, 25.12.03 ՀՕ-26-Ն, խմբ., լրաց. 10.06.13 ՀՕ-68-Ն, լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, 21.01.20 ՀՕ-17-Ն)