Գլուխ 4 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 38. Հարկային ծառայության տարբերանշանը և կնիքը
Հոդված 38. Հարկային ծառայության տարբերանշանը և կնիքը
1. Հարկային ծառայությունն ունի տարբերանշան, որի նկարագիրը հաստատում է Կառավարությունը: Հարկային ծառայության տարբերանշանը հարկային ծառայողների համազգեստի պարտադիր տարր է:
2. Հարկային մարմինը կարող է ունենալ հարկային ծառայության տարբերանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
(38-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, 21.01.20 ՀՕ-17-Ն)