Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 9. Հարկային մարմնի լիազորությունները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. Հարկային մարմնի լիազորությունները

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

1. Հարկային մարմինը՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան` իրականացնում է հարկային վարչարարություն`

ա. հարկ վճարողների հաշվառում,

բ. հարկ վճարողների սպասարկում,

գ. հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառում,

դ. հարկային հսկողության իրականացում և հարկային հսկողության հարակից ընթացակարգերի կիրառում,

ե. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացում, հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում՝ օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում,

զ. հարկային պարտավորությունների կատարման ապահովում, հարկերի և այլ պարտադիր վճարների հավաքման կազմակերպում,

է. հարկային վեճերի լուծում, հարկ վճարողների բողոքների քննարկում և որոշումների ընդունում,

ը. հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացում,

թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում,

ժ. միջազգային պայմանագրերի շրջանակներում հարկային վարչարարության իրականացում.

2) իրականացնում է բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, ապահովում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները.

3) իրականացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարումը (մշակում, ներդնում և սպասարկում).

4) կազմակերպում է հարկային ծառայողների ուսուցումը, վերապատրաստումը.

5) միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա իրավասու մարմինների հետ հարկման նպատակով փոխանակում է տեղեկատվություն (ըստ` դիմում-պահանջի, ինքնաբերական և ավտոմատ եղանակով).

6) (կետն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-168-Ն)

7) վերահսկողություն է իրականացնում պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ:

2. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-262-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 05.11.03 ՀՕ-28-Ն)

(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, լրաց. 08.07.05 ՀՕ-149-Ն, 24.10.05 ՀՕ-209-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-268-Ն, խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն, խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-17-Ն, լրաց., փոփ. 09.06.22 ՀՕ-168-Ն)

(09.06.22 ՀՕ-168-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։