Գլուխ 5 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 34. Ավանդապահները և հաղորդակցման ուղիները
Հոդված 34. Ավանդապահները և հաղորդակցման ուղիները
1. Յուրաքանչյուր անդամ, Բանկի հետ համաձայնեցնելով, նշանակում է իր կենտրոնական բանկը կամ ցանկացած այլ հիմնարկ` որպես Բանկին պատկանող այդ անդամի արժույթով բոլոր միջոցների, ինչպես նաև այլ ակտիվների ավանդապահ:
2. Յուրաքանչյուր անդամ որոշում է այն համապատասխան պաշտոնական մարմինը, որի հետ սույն համաձայնագրի շրջանակներում ծագող ցանկացած հարցի շուրջ Բանկը կարող է հաղորդակցվել: (34-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)