Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 38. Հաղորդակցման միջոցը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38. Հաղորդակցման միջոցը

ա) Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է համապատասխան լիազոր ներկայացուցիչ նշանակի, որի հետ գործակալությունը կկարողանա հաղորդակցվել սույն Կոնվենցիայով սահմանված որևէ հարցի կապակցությամբ: Գործակալությունը կարող է վստահել այդպիսի լիազոր ներկայացուցչի հաղորդագրություններին որպես անդամ-երկրի հաղորդագրություններ: Գործակալությունը, որևէ անդամ-երկրի խնդրանքով, խորհրդակցում է տվյալ անդամ-երկրի հետ 19-րդ և 21-րդ հոդվածներում արծարծվող հարցերի մասին, որոնք վերաբերում են տվյալ անդամ-երկրի կեցությանը կամ նրան երաշխիքներ տվողներին:

բ) Ամեն անգամ, երբ Գործակալության կողմից որևէ գործառնություն իրականացնելուց առաջ պահանջվում է որևէ անդամ-երկրի հավանությունը, ենթադրվում է, որ այդ հավանությունը կտրվի, եթե միայն տվյալ անդամ-երկիրը չի ներկայացնում որևէ առարկություն մի այնպիսի ընդունելի ժամանակահատվածում, որը գործակալությունը կարող է սահմանել այդ անդամին տեղեկացնելով առաջարկվող գործառնության մասին:

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։