Գլուխ 5 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 51. Պաշտոնատար անձանց և ծառայողների իմունիտետը
Հոդված 51. Պաշտոնատար անձանց և ծառայողների իմունիտետը
Բանկի բոլոր կառավարիչները, տնօրենները, տեղակալները, պաշտոնատար անձինք և ծառայողները, ինչպես նաև Բանկի հանձնարարությունները կատարող փորձագետներն օժտված են իմունիտետով այն գործողությունների նկատմամբ դատավարությունից, որոնք նրանք կատարել են ծառայողական պարտականություններն իրականացնելիս, բացի այն դեպքերից, երբ Բանկը հրաժարվում է այդ իմունիտետից, և նրանց բոլոր պաշտոնական փաստաթղթերն օգտվում են անձեռնմխելիությունից: Այդ իմունիտետը չի կիրառվում, սակայն, ցանկացած այդպիսի կառավարչի, տնօրենի, տեղակալի, պաշտոնատար անձի, ծառայողի կամ փորձագետի կատարած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առաջացած վնասի դեպքում` նրանց քաղաքացիական պատասխանատվության նկատմամբ: (51-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)