Հոդված 52. Պատոնատար անձանց և ծառայողների արտոնությունները
Հոդված 52. Պատոնատար անձանց և ծառայողների արտոնությունները
1. Բանկի բոլոր կառավարիչներին, տնօրեններին, տեղակալներին, պաշտոնատար անձանց և ծառայողներին, ինչպես նաև Բանկի հանձնարարություններ կատարող փորձագետներին`
ա) որոնք տեղի քաղաքացիներ չեն, տրամադրվում են նույնպիսի իմունիտետներ ներգաղթի սահմանափակումներից, օտարերկրացիների գրանցման մասին պահանջներից և պետական պարհակից և նույն արտոնություններից` արժութային կանոնների բնագավառում, որոնք անդամները տրամադրում են մյուս անդամների համանման կարգի ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և ծառայողներին.
բ) տրամադրվում է նույն ռեժիմը տեղաշարժերի բնագավառում, որը անդամները տրամադրում են մյուս անդամների համանման կարգի ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և ծառայողներին:
2. Բանկի նշված տնօրենների, տնօրենների տեղակալների, պաշտոնատար անձանց, ծառայողների և փորձագետների ամուսիններին և նրանց անմիջական խնամքի տակ գտնվողներին, որոնք ապրում են այն երկրում, որտեղ գտնվում է Բանկի շտաբ-բնակարանը, տրամադրվում է հիշյալ երկրում աշխատանքի տեղավորվելու հնարավորություն: Բանկի նշված տնօրենների, տնօրենների տեղակալների, պաշտոնատար անձանց, ծառայողների և փորձագետների ամուսիններին և նրանց անմիջական խնամքի տակ գտնվողներին, որոնք ապրում են այն երկրում, որտեղ գտնվում է բանկի որևէ գործակալություն կամ բաժանմունք, կարելիության սահմաններում, այդ երկրի օրենսդրության համապատասխան, համանման հնարավորություն է տրամադրվում այդ երկրում: Սույն կետի դրույթներն իրականացնելու համար Բանկը հատուկ համաձայնագրեր է կնքում այն երկրի հետ, որտեղ գտնվում է նրա շտաբ-բնակարանը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ երկրների հետ: (52-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)