Հոդված 5. Ֆոնդի գործառնություններն ու գործարքները
Հոդված 5. Ֆոնդի գործառնություններն ու գործարքները
1. Ֆոնդի հետ առնչվող գործակալությունները
Յուրաքանչյուր անդամ ֆոնդի հետ պետք է իր գործերը վարի միայն գանձարանի, Կենտրոնական բանկի, Կայունացման ֆոնդի կամ նման այլ գանձարանային գործակալությունների միջոցով և ֆոնդն էլ պետք է իր գործերը վարի միայն նույն գործակալությունների հետ կամ միջոցով:
2. Ֆոնդի գործառնությունների և գործարքների սահմանափակումը
Ֆոնդը` առաջարկության դեպքում կարող է այնպիսի ֆինանսական և տեխնիկական ծառայություններ կատարել, որոնք ֆոնդի նպատակների հետ համատեղելի լինեն` ներառյալ անդամների կողմից ներդրած միջոցների տնօրինությունը: Այդպիսի ֆինանսական ծառայությունների իրագործման հետ կապված գործառնությունները չպետք է կատարվեն ֆոնդի հաշվին: Այս ենթակետով նախատեսվող ծառայությունները անդամների վրա առանց վերջիններիս համաձայնության որևէ պարտավորություն չեն դնում: