Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 46. Բանկի դիրքորոշումը դատավարության նկատմամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46. Բանկի դիրքորոշումը դատավարության նկատմամբ

Բանկի դեմ հայցեր կարող են հարուցվել միայն այն երկրի տարածքում գտնվող իրավասու դատարաններում, որտեղ Բանկն ունի հիմնարկ, նշանակել է գործակալ` դատական ծանուցագրի կամ դատավարության մասին ծանուցում ընդունելու նպատակով, կամ էլ թողարկել է արժեթղթեր կամ երաշխավորել դրանք: Սակայն հայցեր չեն կարող հարուցվել այն անդամների կամ անձանց կողմից, որոնք գործում են կամ պահանջներ ներկայացնում անդամների անունից: Բանկի գույքն ու ակտիվները, որտեղ էլ որ դրանք գտնվեն և ով էլ որ լինի դրանց պահորդը, օժտված են բռնագանձման բոլոր ձևերից, կալանքի կամ կատարման մյուս այլ ձևերից իմունիտետով` մինչև Բանկի դեմ վերջնական դատական որոշում կայացնելը: (46-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։