Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
հարցում անող Կողմ-Կողմ, որը դիմում է մյուս Կողմին օգնություն ցուցաբերելու համար համապատասխան սարքավորումներով և ապահովման նյութերով հանդերձավորված խմբեր ուղարկելու խնդրանքով,
տրամադրող Կողմ-Կողմ, որը բավարարում է օգնություն ցուցաբերելու համար համապատասխան սարքավորումներով և ապահովման նյութերով հանդերձված խմբեր ուղարկելու մյուս Կողմի խնդրանքը,
օգնություն ցուցաբերող խմբեր-մասնագետների խմբեր այդ թվում` զինվորական անձնակազմ, որոնք մասնակցում են արտակարգ իրավիճակների կանխման և վերացման միջոցառումներին և ապահովված են անհրաժեշտ հանդերձանքով,
հանդերձանք և տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, հատուկ սարքավորումներ, գործիքներ և սարքեր, որոնք անհրաժեշտ են փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների համար,
ապահովման նյութեր-նյութական միջոցներ, որոնք նախատեսված են տարերային աղետի կամ վթարի հետևանքով տուժած բնակչության շրջանում անվճար բաշխելու համար,
իրավասու մարմիններ-սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված աշխատանքները համակարգելու համար Կողմերի նշանակած մարմիններ,
տարանցման պետություն-պետություն, որի տարածքով տեղափոխվում են Կողմերի օգնություն ցուցաբերող խմբերը, հանդերձանքը և ապահովման նյութերը: