Հոդված 13
Հոդված 13
1. Կողմ պետություններից մեկի տարածքում կալանքի տակ գտնվող կամ պատիժը կրող անձը, որի ներկայությունը մյուս Կողմ պետության տարածքում պահանջվում է սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հետաքննություն կամ քրեական հետապնդում իրականացնելիս ցուցմունքներ տալու, անձը հաստատելու նպատակով կամ ապացույցների ձեռքբերման գործում այլ օգնություն տրամադրելու համար, կարող է փոխանցվել հետևյալ պայմանների պահպանմամբ, եթե.
ա) անձը ազատորեն տալիս է իր համաձայնությունը լրիվ տեղեկատվության հիման վրա, և
բ) երկու պետությունների իրավասու իշխանությունները համաձայնության են գալիս այնպիսի պայմանների վերաբերյալ, որոնք իրենք ընդունելի են համարում:
2. Սույն հոդվածի նպատակների համար՝
ա) այն պետությունը, որին փոխանցվել է անձը, իրավասու է և պարտավոր է փոխանցված անձին պահել կալանքի տակ մինչև փոխանցող պետության կողմից որևէ այլ պահանջ ներկայացվելը կամ պատժատեսակ սահմանվելը,
բ) այն պետությունը, որին փոխանցվել է անձը, պետք է առանց ձգձգումների կատարի փոխանցող պետության տիրապետության ներքո այդ անձին վերադարձնելու իր պարտավորությունը՝ երկու պետությունների իրավասու իշխանությունների միջև նախնական կամ այլ համաձայնեցվածության համապատասխան,
գ) այն պետությունը, որին փոխանցվել է անձը, չպետք է փոխանցող պետությունից պահանջի, որ անձի վերադարձման համար հարուցի հանձնման ընթացակարգ,
դ) փոխանցող պետության կողմից փոխանցվող անձը պետք է երաշխավորվի, որ այն պետության տարածքում կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, որին ինքը փոխանցվել է, հաշվարկվելու է պատժի կրման ժամկետի մեջ:
3. Սույն հոդվածին համապատասխան փոխանցվող անձը, անկախ իր քաղաքացիությունից, չի կարող այն պետության կողմից, որին ինքը փոխանցվել է, ենթարկվել հետապնդման կամ կալանավորվել կամ ենթարկվել անձնական ազատության որևէ սահմանափակման այն արարքների կամ համոզմունքների համար, որոնք նախորդել են փոխանցող պետության տարածքից այդ անձի մեկնելուն՝ առանց փոխանցող պետության համաձայնության: