Հոդված 8
Հոդված 8
1. Այն Կողմ պետությունը, որի տարածքում գտնվում է ենթադրյալ հանցագործը այն դեպքերում, որոնց նկատմամբ կիրառվում է 6-րդ հոդվածը, եթե չի հանձնում տվյալ անձին, ապա պարտավորվում է առանց որևէ բացառության և անկախ նրանից՝ հանցագործությունն իր տարածքում է կատարվել, թե ոչ, առանց անհիմն ձգձգման քրեական հետապնդման նպատակով գործը հանձնել իր իրավասու մարմիններին՝ իր օրենսդրության համապատասխան դատավարություն անցկացնելու համար: Այդ մարմինները որոշում են ընդունում նույն կարգով, ինչպես նախատեսված է տվյալ պետության օրենսդրությամբ՝ որևէ այլ ծանր բնույթի հանցագործության դեպքում:
2. Բոլոր դեպքերում, երբ Կողմ պետության ներքին օրենսդրությամբ թույլատրվում է վերադարձման պայմանով հանձնել կամ այլ կերպ փոխանցել իր քաղաքացիներից մեկին, որպեսզի նա կրի դատավարության կամ գործի քննության արդյունքում դատավճռով նշանակված պատիժը, որի համար պահանջվում է այդ անձի հանձնումը կամ փոխանցումը, և տվյալ պետությունը կամ անձի հանձնումը հայցող պետությունը համաձայն են այդ տարբերակին և այլ համապատասխան պայմաններին, ապա այդպիսի պայմանական հանձնումը կամ փոխանցումը բավարար են սույն հոդվածի 1-ին կետում սահմանված պարտավորությունների կատարման համար: