Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Կոնվենցիայի շրջանակներում ցանկացած անձ կատարում է հանցագործություն, եթե տվյալ անձը ապօրինի և միտումնավոր մատակարարում, տեղադրում, գործի է դնում կամ պայթեցնում է պայթուցիկ նյութեր կամ մահաբեր սարքավորումներ հասարակական օգտագործման վայրերում, պետական կամ կառավարական հիմնարկներում, հասարակական տրանսպորտի համակարգում կամ ենթակառուցվածքային հիմնարկներում կամ այնպիսի ձևով, որը ուղղված է դրանց դեմ՝
ա) մահ կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու միտումով, կամ
բ) նման վայրերում, հիմնարկում կամ համակարգում նշանակալից ավերածություն առաջացնելու մտադրությամբ, երբ նման ավերածությունն առաջ է բերում կամ կարող է առաջացնել խոշոր տնտեսական վնաս:
2. Ցանկացած անձ հանցագործություն կատարում է նաև, եթե փորձում է կատարել սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հանցագործություններից որևէ մեկը:
3. Ցանկացած անձ հանցագործություն է կատարում նաև, եթե նա՝
ա) որպես հանցակից՝ մասնակցում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարմանը, կամ
բ) կազմակերպում կամ ղեկավարում է այլ անձանց՝ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը կատարելու նպատակով, կամ
գ) ցանկացած այլ եղանակով աջակցում է ընդհանուր նպատակով գործող անձանց խմբի կողմից սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված մեկ կամ ավելի հանցագործությունների կատարմանը. նման օժանդակությունը պետք է լինի դիտավորյալ և կատարվի խմբի հանցավոր գործունեության ընդհանուր բնույթին կամ նպատակներին աջակցելու համար կամ կատարվի՝ տեղյակ լինելով խմբի կողմից համապատասխան հանցագործության կամ հանցագործությունների կատարման մտադրությանը: