Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. 2-րդ հոդվածով նշված հանցագործությունները՝ որպես հանձնման ենթակա հանցագործություններ, պետք է ընդգրկվեն Կողմ պետությունների միջև կնքված՝ հանձնման մասին ցանկացած պայմանագրում մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Կողմ պետությունները պարտավորվում են նման հանցագործությունները՝ որպես հանձնում առաջացնող հանցագործություններ, ներառել միմյանց միջև հետագայում կնքվելիք՝ հանձնման մասին բոլոր պայմանագրերում:

2. Երբ Կողմ պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, մեկ այլ Կողմ պետությունից, որի հետ նա հանձնման մասին պայմանագիր չունի, ստանում է հանձնման մասին հարցում, ապա հայցվող պետությունը կարող է, իր հայեցողությամբ, սույն Կոնվենցիան որպես իրավական հիմք դիտել 2-րդ հոդվածում նախատեսված հանցագործություններով հանձնում իրականացնելու համար: Հանձնումն իրականացվում է հայցվող պետության օրենսդրությամբ նախատեսված այլ պայմանների պահպանմամբ:

3. Կողմ պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, դիտում են միմյանց միջև 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները որպես հանձնում առաջացնող հանցագործություններ՝ հայցվող պետության օրենսդրությամբ նախատեսված պայմանների պահպանմամբ:

4. Անհրաժեշտության դեպքում 2-րդ հոդվածում նախատեսված հանցագործությունները Կողմ պետությունների կողմից դիտվում են հանձնման նպատակների համար, եթե դրանք կատարվել են ոչ միայն դրանց կատարման վայրում, այլև այն պետությունների տարածքներում, որոնք իրենց իրավազորությունը հաստատել են 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

5. Կողմ պետությունների միջև հանձնման մասին բոլոր պայմանավորվածությունների և պայմանագրերի դրույթները` 2-րդ հոդվածով նշված հանցագործությունների վերաբերյալ, դիտվում են Կողմ պետությունների միջև հարաբերություններում փոփոխված այնքանով, որքանով դրանք անհամատեղելի են սույն Կոնվենցիայի հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։