Հոդված 15
Հոդված 15
Կողմ պետությունները համագործակցում են 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխարգելման գործում, մասնավորապես.
ա) ձեռնարկելով բոլոր հնարավոր միջոցները, անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրական միջոցներով, կանխելու և հակազդելու իրենց տարածքներում կամ դրանցից դուրս հանցագործություններ նախապատրաստելը, ներառյալ՝ իրենց տարածքներում արգելել անձանց, կազմակերպությունների անօրինական գործունեությունը, որն ուղղված է 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների խրախուսմանը, դրդմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը կամ դրանցում ներգրավմանը,
բ) փոխանակելով հավաստի և ստուգված տեղեկատվություն, իրենց ազգային օրենսդրության համապատասխան, և համակարգելով 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով ձեռնարկված վարչական և այլ միջոցները,
գ) անհրաժեշտության դեպքում՝ մահաբեր կամ մարմնական վնասվածք առաջացնող պայթուցիկ և այլ վտանգավոր նյութերի հայտնաբերման մեթոդների հետազոտման և մշակման միջոցով, պայթուցիկ նյութերի չափորոշիչների որոշման վերաբերյալ խորհրդատվությունների անցկացում՝ հայտնաբերելու դրանց ծագումը՝ պայթեցման վերաբերյալ գործերով քննություն կատարելու, կանխարգելիչ միջոցների վերաբերյալ տեղեկատվության, տեխնոլոգիաների, սարքավորումների և համապատասխան նյութերի փոխանակման բնագավառում համագործակցություն իրականացնելու նպատակով: