Հոդված 19
Հոդված 19
1. Ոչինչ սույն Կոնվենցիայում չի ազդում պետությունների և անձանց՝ միջազգային իրավունքով նախատեսված այլ իրավունքների, պարտավորությունների և պարտականությունների, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի նպատակների և սկզբունքների վրա:
2. Զինված բախումների ժամանակ զինված ուժերի գործողությունները կարգավորվում են ոչ թե սույն Կոնվենցիայի, այլ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով, ինչպես այդ եզրույթները հասկացվում են այդ իրավունքում, ինչպես նաև սույնով չեն կարգավորվում պետության` իր պաշտոնական գործողությունների իրականացմանն ուղղված զինված ուժերի գործողությունները, որոնք կարգավորվում են միջազգային իրավունքի այլ նորմերով: