Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝

1. «Պետական կամ կառավարական հիմնարկ»՝ ցանկացած մշտական կամ ժամանակավոր գործող հիմնարկ կամ տրանսպորտային միջոց, որն օգտագործվում կամ զբաղեցվում է պետության ներկայացուցիչների, կառավարության անդամների, օրենսդիր կամ դատական մարմինների ներկայացուցիչների կամ պետական պաշտոնյաների կամ աշխատակիցների կամ որևէ այլ պետական մարմնի կամ հաստատության կամ միջկառավարական կազմակերպության աշխատակիցների կամ պաշտոնատար անձանց կողմից՝ կապված նրանց ծառայողական պարտականությունների կատարման հետ:

2. «Ենթակառուցվածքային հիմնարկ»՝ պետական կամ մասնավոր սեփականության ներքո գտնվող ցանկացած հաստատություն, որը բնակչության շահերի համար տրամադրում կամ մատուցում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են ջրամատակարարումը, կոյուղին, էներգամատակարարումը, ջեռուցումը կամ կապը:

3. «Պայթուցիկ կամ այլ մահաբեր սարքավորում» նշանակում է՝

ա) պայթուցիկ կամ բռնկվող զենք կամ սարքավորում, որը նախատեսված է կամ կարող է առաջացնել մահ, ծանր մարմնական վնասվածք կամ էական նյութական վնաս, կամ

բ) զենք կամ սարքավորում, որը նախատեսված է կամ կարող է առաջացնել մահ, ծանր մարմնական վնասվածք կամ էական նյութական վնաս թունավոր քիմիկատների, կենսաբանական բաղադրիչների կամ թույների կամ նմանատիպ նյութերի, ճառագայթահարման կամ ճառագայթահարող նյութերի բացթողնման, տարածման կամ ազդեցության միջոցով:

4. «Պետության զինված ուժեր» նշանակում է՝ պետության զինված ուժեր, որոնք, նրա ներքին օրենսդրության համապատասխան, կազմակերպվում, ուսուցանվում և սպառազինվում են, առաջին հերթին, ազգային պաշտպանության կամ անվտանգության խնդիրների կատարման համար, և անձինք, ովքեր գործում են այդ զինված ուժերին աջակցելու համար՝ գտնվելով նրանց պաշտոնական հրամանատարության, վերահսկողության և պատասխանատվության ներքո:

5. «Հասարակական օգտագործման վայրեր»՝ ցանկացած շինության, հողամասի, փողոցի, ջրագծի կամ այլ տեղանքի մասեր, որոնք մշտապես, ժամանակ առ ժամանակ կամ պարբերաբար մատչելի կամ բաց են բնակչության համար և ներառում են ցանկացած առևտրային, գործնական, մշակութային, պատմական, լուսավորչական, պաշտամունքային, պետական, զվարճալի, հանգստի կամ նմանատիպ վայր, որը այդպիսով մատչելի և բաց է բնակչության համար:

6. «Հասարակական տրանսպորտի համակարգ»՝ բոլոր հիմնարկները, տրանսպորտային միջոցները և օժանդակ տարրերը, անկախ դրանց պետական կամ մասնավոր լինելուց, որոնք օգտագործվում են մարդկանց կամ բեռների փոխադրումների հետ կապված հանրամատչելի ծառայությունների տրամադրման նպատակների համար կամ դրանց ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։