Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

1. Երկու կամ ավելի Կողմ պետությունների միջև ծագող՝ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, որը չի կարող լուծվել բանակցությունների միջոցով ողջամիտ ժամկետում, կարող է, նրանցից մեկի խնդրանքով, ներկայացվել արբիտրաժ: Եթե միջնորդության մասին խնդրանքը ներկայացնելու օրվանից վեց ամսվա ընթացքում Կողմերը համաձայնության չեն գալիս արբիտրաժի կազմակերպման վերաբերյալ, ապա Կողմերից յուրաքանչյուրը կարող է վեճը դիմումի միջոցով ներկայացնել Միջազգային դատարանին՝ նրա Կանոնադրության համապատասխան:

2. Յուրաքանչյուր պետություն կարող է սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ դրան միանալիս հայտարարել, որ իրեն պարտավորված չի համարում սույն հոդվածի 1-ին կետով: Մյուս Կողմ պետությունները ևս չեն պարտավորվում 1-ին կետով՝ ցանկացած նման վերապահում կատարած Կողմ պետության նկատմամբ:

3. Ցանկացած Կողմ պետություն, որը սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերապահում է արել, կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել դրանից Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։