Հոդված 21
Հոդված 21
1. Սույն Կոնվենցիան բաց է բոլոր պետությունների ստորագրման համար 1998թ. հունվարի 12-ից մինչև 1999թ. դեկտեմբերի 31-ը՝ Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման:Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան բաց է ցանկացած պետության միանալու համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: