Հոդված 6
Հոդված 6
1. Յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր իրավազորությունը հաստատելու համար 2-րդ հոդվածով սահմանված հանցագործությունների նկատմամբ, երբ`
ա) հանցագործությունը կատարվել է տվյալ պետության տարածքում, կամ
բ) հանցագործությունը կատարվել է տվյալ պետության դրոշի ներքո նավարկող նավի վրա կամ հանցագործության կատարման պահին տվյալ պետության օրենքներով գրանցված օդանավում, կամ
գ) հանցագործությունը կատարվել է տվյալ պետության քաղաքացու կողմից:
2. Կողմ պետությունը կարող է իր իրավազորությունը հաստատել նաև ցանկացած նման հանցագործության նկատմամբ, եթե՝
ա) հանցագործությունը կատարվել է տվյալ պետության քաղաքացու դեմ, կամ
բ) հանցագործությունը կատարվել է արտասահմանում տվյալ պետության պետական կամ կառավարական հիմնարկի դեմ, ներառյալ տվյալ պետության դեսպանատունը, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության այլ շենքերը, կամ
գ) հանցագործությունը կատարվել է քաղաքացիություն չունեցող անձի կողմից, որը մշտապես բնակվում է տվյալ պետության տարածքում, կամ
դ) հանցագործությունը կատարվել է՝ փորձելով պետությանը հարկադրել կատարելու որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից, կամ
ե) հանցագործությունը կատարվել է տվյալ պետության կառավարության կողմից շահագործվող օդանավում:
3. Յուրաքանչյուր Կողմ պետություն սույն Կոնվենցիան վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ դրան միանալիս պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցի սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան իր իրավազորությունը հաստատելու մասին՝ ներպետական օրենսդրության հիման վրա: Որևէ փոփոխության դեպքում համապատասխան Կողմ պետությունն այդ մասին անհապաղ ծանուցում է Գլխավոր քարտուղարին:
4. Յուրաքանչյուր Կողմ պետություն նույն ձևով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ հաստատելու համար իր իրավազորությունը 2-րդ հոդվածում սահմանված հանցագործությունների նկատմամբ՝ այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է նրա տարածքում, և նա չի հանձնում այդ անձին որևէ Կողմ պետության, որն իր իրավազորությունը հաստատել է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերին համապատասխան:
5. Սույն Կոնվենցիան չի բացառում Կողմ պետության կողմից, նրա ներպետական օրենսդրության համապատասխան, ցանկացած քրեական իրավազորության իրականացում: