Հոդված 7
Հոդված 7
1. 2-րդ հոդվածում սահմանված հանցագործությունը կատարած անձի կամ ենթադրյալ հանցագործի` իր տարածքում գտնվելու մասին տեղեկատվություն ստանալով՝ Կողմ պետությունը ձեռնարկում է իր ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցները՝ հետազոտելով տեղեկատվության մեջ առկա փաստերը:
2. Համոզված լինելով, որ հանգամանքներն այդ են պահանջում, Կողմ պետությունը, որի տարածքում գտնվում է հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը, ձեռնարկում է իր ներպետական օրենսդրության համապատասխան անհրաժեշտ միջոցներ՝ տվյալ անձի ներկայությունը քրեական հետապնդման կամ հանձնման նպատակների համար:
3. Ցանկացած անձ, որի նկատմամբ կիրառվել են սույն հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները, իրավունք ունի.
ա) անհապաղ կապվել իր քաղաքացիության պետության մոտակա համապատասխան ներկայացուցչի կամ այն մարմնի հետ, որն այլ կերպ իրավասու է պաշտպանելու տվյալ անձի իրավունքները, կամ եթե քաղաքացիություն չունեցող անձ է, ապա իր մշտական բնակության վայրի պետության ներկայացուցչի հետ,
բ) տվյալ պետության ներկայացուցչի հետ հանդիպմանը,
գ) տեղեկացված լինել, «ա» և «բ» ենթակետերի համաձայն, իր իրավունքների մասին:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված իրավունքները իրականացվում են այն պետության օրենսդրության համապատասխան, որի տարածքում գտնվում է հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը. ընդ որում, նշված օրենսդրությունը պետք է ամբողջությամբ հնարավորություն ընձեռի՝ հասնելու այն նպատակներին, որոնց համար 3-րդ կետով տրամադրվող իրավունքները նախատեսված են:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները չեն վնասում որևէ Կողմ պետության իրավունքին՝ հավակնելու 6-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի կամ 2-րդ կետի «գ» ենթակետում նախատեսված իրավազորությանը՝ հրավիրելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ այցելել ենթադրյալ հանցագործին կամ հաղորդակցվել նրա հետ:
6. Երբ Կողմ պետությունը, սույն հոդվածին համապատասխան, կալանքի տակ է վերցրել անձին, ապա նա անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով պետք է անհապաղ ծանուցի այն Կողմ պետություններին, որոնք իրենց իրավազորությունը հաստատել են 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, և եթե նա նպատակահարմար գտնի, ցանկացած այլ շահագրգիռ Կողմ պետության՝ տվյալ անձի կալանքի տակ գտնվելու և այն հանգամանքների մասին, որոնք պահանջում են, որ նա կալանքի տակ գտնվի: Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հետաքննությունն իրականացնող պետությունը պետք է անհապաղ տեղեկացնի նշված Կողմ պետություններին իր եզրահանգումների մասին և հայտնի, թե արդյոք մտադիր է իրավազորություն իրականացնելու: