Հոդված 12. Կանոնակարգեր
Հոդված 12. Կանոնակարգեր
1) Կանոնակարգերը կանոններ են սահմանում հետևյալի առնչությամբ`
i) խնդիրներ, որոնց առնչությամբ սույն Պայմանագիրը հատուկ հղումներ է անում Կանոնակարգերին կամ հատուկ նշում է, որ դրանք սահմանված են կամ սահմանվելու են.
ii) ցանկացած վարչական պահանջ, խնդիր կամ գործընթաց.
iii) ցանկացած մանրամասնություն, որն օգտակար է սույն Պայմանագրի կատարման համար:
2) Կանոնակարգերը, որոնք ընդունվել են միևնույն ժամանակ, ինչ սույն Պայմանագիրը, սույն Պայմանագրի հավելվածներն են:
3) Ժողովը կարող է փոփոխություններ մտցնել Կանոնակարգերի մեջ:
4) ա) «բ» ենթակետի համաձայն՝ Կանոնակարգի ցանկացած փոփոխության ընդունման համար պահանջվում է ձայների երկու երրորդը:
բ) Միջազգային ավանդադրման մարմնի կողմից ավանդադրված միկրոօրգանիզմների նմուշների տրամադրման վերաբերյալ որևէ փոփոխության ընդունում պահանջում է, որ ոչ մի Պայմանավորվող պետություն չքվեարկի դեմ այդ փոփոխությանը:
5) Սույն Պայմանագրի և Կանոնակարգերի դրույթների միջև հակասության դեպքում գերակայում են սույն Պայմանագրի դրույթները:
Գ լ ու խ III
Վերանայում եվ փոփոխություններ