Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Պայմանագրի ստորագրումը և լեզուները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Պայմանագրի ստորագրումը և լեզուները

1) ա) Սույն Պայմանագիրն ստորագրվում է մեկ բնօրինակով՝ անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

բ) Սույն Պայմանագրի պաշտոնական տեքստերը պատրաստվում են Գլխավոր տնօրենի կողմից՝ շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո, սույն Պայմանագրի ստորագրման օրվանից հետո երկու ամսվա ընթացքում, այն լեզուներով, որոնցով ստորագրվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ստեղծման կոնվենցիան:

գ) Սույն Պայմանագրի պաշտոնական տեքստերը սահմանվում են Գլխավոր տնօրենի կողմից` շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո` արաբերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, պորտուգալերեն և այն լեզուներով, որոնք Ժողովը մատնանշում է:

2) Սույն Պայմանագիրը բաց է ստորագրման համար Բուդապեշտում մինչև 1977 թվականի դեկտեմբերի 31-ը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։