Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Միկրոօրգանիզմների ավանդադրման ճանաչումը և հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Միկրոօրգանիզմների ավանդադրման ճանաչումը և հետևանքները

1) ա) Պայմանավորվող պետությունները, որոնք պատենտի գործընթացի նպատակով թույլատրում կամ պահանջում են միկրոօրգանիզմների ավանդադրում, այդ նպատակով պետք է ճանաչեն միկրոօրգանիզմի ավանդադրումը որևէ միջազգային ավանդադրման մարմնի միջոցով: Նման ճանաչումը ներառում է միջազգային ավանդադրման մարմնի կողմից նշված ավանդադրման փաստը և օրը, ինչպես նաև այն փաստի ճանաչումը, որ ներկայացված նմուշը ավանդադրված միկրոօրգանիզմների նմուշ է:

բ) Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է պահանջել «ա» ենթակետում նշված ավանդադրման ստացման փաստաթղթի օրինակ, որը տրվել է միջազգային ավանդադրման մարմնի կողմից:

2) Սույն Պայմանագրով և Կանոնակարգերով կանոնակարգվող հարցերի առումով ոչ մի Պայմանավորվող պետություն չի կարող պահանջել այնպիսի պահանջների համապատասխանություն, որոնք տարբերվում կամ լրացնում են սույն Պայմանագրով և Կանոնակարգերով սահմանված պահանջները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։