Հոդված 14. Պայմանագրի որոշակի դրույթների փոփոխումը
Հոդված 14. Պայմանագրի որոշակի դրույթների փոփոխումը
1) ա) Սույն հոդվածով 10-րդ և 11-րդ հոդվածներում ուղղումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ կարող են արվել ցանկացած Պայմանավորվող պետության կամ Գլխավոր տնօրենի կողմից:
բ) Նման առաջարկությունները պետք է Գլխավոր տնօրենի կողմից ծանուցվեն Պայմանավորվող պետություններին Ժողովի կողմից քննարկման դրվելուց առնվազն վեց ամիս առաջ:
2) ա) 1-ին կետում նշված հոդվածների փոփոխությունները պետք է ընդունվեն Ժողովի կողմից:
բ) 10-րդ հոդվածի ցանկացած փոփոխության ընդունում պահանջում է ձայների չորս հինգերորդը. 11-րդ հոդվածի ցանկացած փոփոխության ընդունում պահանջում է ձայների երեք չորրորդը:
3) ա) 1-ին կետում նախատեսված հոդվածների ցանկացած ուղղում ուժի մեջ է մտնում այն բանից հետո մեկ ամիս անց, երբ դրա ընդունման մասին, յուրաքանչյուր երկրի սահմանադրական ընթացակարգերին համապատասխան, գրավոր ծանուցումները Գլխավոր տնօրենի կողմից ստացվել են Ասամբլեայի կողմից ուղղումն ընդունվելու պահին` Ասամբլեայի անդամ Պայմանավորվող պետությունների երեք քառորդի կողմից:
բ) Նշված հոդվածներում այդ ձևով ընդունված ցանկացած ուղղում պարտադիր է այն Պայմանավորվող պետությունների համար, որոնք փոփոխություններն ընդունելու պահին Հատուկ միության անդամ են, սակայն որևէ փոփոխություն, որը ավելացնում է անդամ երկրների ֆինանսական պարտավորությունները, պարտադիր է միայն այն երկրների համար, որոնք ծանուցել են իրենց կողմից նման փոփոխությունն ընդունվելու մասին:
գ) «ա» ենթակետի դրույթներին համապատասխան ընդունված և ուժի մեջ մտած ցանկացած ուղղում պարտադիր է բոլոր այն պետությունների համար, որոնք Պայմանավորվող պետություններ են դառնում Ժողովի կողմից ուղղումն ընդունվելու օրվանից հետո:
Գ լ ու խ IV
Եզրափակիչ դրույթներ