Հոդված 11. Միջազգային բյուրո
Հոդված 11. Միջազգային բյուրո
1) Միջազգային բյուրոն՝
i) իրականացնում է Միությանը առնչվող վարչական առաջադրանքները, մասնավորապես այնպիսիք, որոնք իր վրա հատուկ դրված են սույն Պայմանագրով և Կանոնակարգերով կամ Ժողովի կողմից.
ii) ապահովում է վերանայման համաժողովների, Ժողովի, Ժողովի կողմից ստեղծված կոմիտեների և աշխատանքային խմբերի և Միության աշխատանքներին առնչվող հարցերով Գլխավոր տնօրենի կողմից գումարված ցանկացած հանդիպման քարտուղարության պարտավորությունները:
2) Գլխավոր տնօրենը Միության գլխավոր գործադիր մարմինն է և ներկայացնում է Միությունը:
3) Գլխավոր տնօրենը գումարում է Միությանն առնչվող հարցերի քննարկման համար անհրաժեշտ բոլոր հանդիպումները:
4) ա) Գլխավոր տնօրենը և, նրա նշանակմամբ, աշխատակազմի որևէ անդամ մասնակցում են Ժողովի բոլոր հանդիպումներին, Ժողովի կողմից ստեղծված կոմիտեների և աշխատանքային խմբերի և Միության աշխատանքներին առնչվող հարցերով Գլխավոր տնօրենի կողմից գումարված ցանկացած ժողովի հանդիպումներին՝ առանց քվեարկելու իրավունքի:
բ) Գլխավոր տնօրենը կամ, նրա նշանակմամբ, աշխատակազմի որևէ անդամ ի պաշտոնե Ժողովի և «ա» ենթակետում նշված կոմիտեների, աշխատանքային խմբերի և այլ հանդիպումների քարտուղարն է:
5) ա) Գլխավոր տնօրենը, Ժողովի ցուցումներով, նախապատրաստում է վերանայման համաժողովներ:
բ) Գլխավոր տնօրենը վերանայման համաժողովի նախապատրաստական հարցերի առնչությամբ կարող է խորհրդակցել միջկառավարական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:
գ) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձինք մասնակցում են վերանայման համաժողովների քննարկումներին` առանց քվեարկելու իրավունքի:
դ) Գլխավոր տնօրենը, կամ նրա կողմից նշանակված աշխատակազմի որևէ անդամ, ի պաշտոնե ցանկացած վերանայման համաժողովի քարտուղարն է: