Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Պայմանագիրը չեղյալ հայտարարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Պայմանագիրը չեղյալ հայտարարելը

1) Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Պայմանագիրը Գլխավոր տնօրենին ծանուցում ուղարկելու միջոցով:

2) Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալու օրվանից երկու տարի հետո:

3) 1-ին կետով սահմանված չեղյալ հայտարարելու իրավունքը որևէ Պայմանավորվող պետության կողմից չի կարող օգտագործվել մինչև հինգ տարին լրանալը՝ հաշված այն օրվանից, երբ նա դարձել է սույն Պայմանագրի կողմ:

4) Սույն Պայմանագիրը չեղյալ հայտարարելը որևէ Պայմանավորվող պետության կողմից, որը 7 (1) (ա) հոդվածով ծանուցում է ուղարկել որևէ ավանդադրման հաստատության վերաբերյալ, որը դրա արդյունքում միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակ է ձեռք բերել, դադարեցնում է այդ կարգավիճակը 1-ին կետով արված ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։