Հոդված 19. Պայմանագրի ի պահ հանձնումը, բնօրինակների փոխանցումը, Պայմանագրի գրանցումը
Հոդված 19. Պայմանագրի ի պահ հանձնումը, բնօրինակների փոխանցումը, Պայմանագրի գրանցումը
1) Սույն Պայմանագրի բնօրինակը ի պահ է տրվում Գլխավոր տնօրենին այն բանից հետո, երբ այն այլևս բաց չէ ստորագրման համար:
2) Գլխավոր տնօրենը իր կողմից վավերացված սույն Պայմանագրի և Կանոնակարգերի երկու պատճեններն ուղարկում է 15 (1) հոդվածում նշված բոլոր պետությունների Կառավարություններին, միջկառավարական կազմակերպություններին, որոնք կարող են 9(1)(ա) հոդվածով հայտարարություն ներկայացնել, և, պահանջի դեպքում, ցանկացած այլ պետության Կառավարության:
3) Գլխավոր տնօրենը սույն Պայմանագիրը գրանցում է ՄԱԿ-ի քարտուղարությունում:
4) Գլխավոր տնօրենը սույն Պայմանագրի և Կանոնակարգերի՝ իր կողմից վավերացված ցանկացած ուղղման երկու պատճեններն ուղարկում է բոլոր Պայմանավորվող պետություններին, արդյունաբերական սեփականության բոլոր միջկառավարական կազմակերպություններին, և, ըստ պահանջի, ցանկացած այլ պետության Կառավարության և այլ միջկառավարական կազմակերպության, որը կարող է, 9(1)(ա) հոդվածի համաձայն, հայտարարություն ներկայացնել: