Հոդված 2. Սահմանումներ
Հոդված 2. Սահմանումներ
Սույն Պայմանագրի և կարգավորումների նպատակով՝
i) «պատենտին» արված հղումները պետք է դիտվեն որպես հղումներ գյուտերի, գյուտարարների վկայականների, օգտակարության վկայականների, օգտակարության մոդելների, լրացումների պատենտի կամ վկայականների, գյուտարարների լրացման վկայականների և լրացման օգտակարության վկայականների համար տրվող պատենտին.
ii) «միկրոօրգանիզմի ավանդադրում» նշանակում է, համաձայն այն համատեքստի, որում այս բառերն օգտագործվում են, սույն Պայմանագրին և Կանոնակարգերին համապատասխան իրականացվող գործողությունները, միկրոօրգանիզմի փոխանցումը որևէ միջազգային ավանդադրման մարմնի, որը ստանում և ընդունում է այն, կամ այդպիսի միկրոօրգանիզմի պահեստավորումը միջազգային ավանդադրման մարմնի կողմից կամ վերը նշված փոխանցումը և վերը նշված պահեստավորումը միասին.
iii) «պատենտի գործընթաց» նշանակում է՝ ցանկացած վարչական կամ դատական գործընթաց, որը վերաբերում է պատենտի համար ներկայացվող դիմումին կամ պատենտին.
iv) «պատենտի գործընթացի նպատակով արված հրատարակություն» նշանակում է՝ այն պաշտոնական հրատարակությունը կամ պատենտի դիմումի կամ պատենտի համար պաշտոնական թերթիկ, որը բաց է հասարակական վերահսկողության համար.
v) «արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություն» նշանակում է՝ կազմակերպություն, որը հայտարարություն է ներկայացրել 9(1) հոդվածի համաձայն.
vi) «արդյունաբերական սեփականության գրասենյակ» նշանակում է՝ Պայմանավորվող պետության մարմին կամ արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություն, որը իրավասու է պատենտ տրամադրելու.
vii) «ավանդադրման հաստատություն» նշանակում է՝ միկրոօրգանիզմների ստացումը, ընդունումը և պահեստավորումը, ինչպես նաև դրանց նմուշների մատակարարումը ապահովող հաստատությանը.
viii) «ավանդադրման միջազգային մարմին» նշանակում է՝ ավանդադրման հաստատություն, որը միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակ է ձեռք բերել 7-րդ հոդվածի համաձայն.
ix) «ավանդատու» նշանակում է՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը փոխանցում է միկրոօրգանիզմը որևէ միջազգային ավանդադրման մարմնի, որը ստանում և ընդունում է այն, և վերը նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձի անունից հանդես եկող որևէ իրավահաջորդ.
x) «Միություն» նշանակում է 1-ին հոդվածում նշված Մջությունը.
xi) «Ժողով» նշանակում է 10-րդ հոդվածում նշված Ժողովը.
xii) «Կազմակերպություն» նշանակում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը.
xiii) «Միջազգային բյուրո» նշանակում է՝ Կազմակերպության միջազգային բյուրո և Մտավոր սեփականության պաշտպանության միավորված միջազգային բյուրոները (ՄՍՊՄՄԲ)` նրա գոյության ընթացքում.
xiv) «Գլխավոր տնօրեն» նշանակում է Կազմակերպության Գլխավոր տնօրենը.
xv) «Կանոնակարգեր» նշանակում է 12-րդ հոդվածում նշված Կանոնակարգերը:
Գ լ ու խ I
Նյութաիրավական դրույթներ